Աննա Սեդոկովան հանրության առաջ հայտնվել է 5,5 միլիոն ռուբլի արժողությամբ ժամացույցով
Հասարակություն
«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդոկովան մասնակցել է ռուսական Mastersuit բրենդի նորաձևության ցուցադրությանը՝ ուշադրություն գրավելով իր շքեղ աքսեսուարով։ Երգչուհին միջոցառմանը ներկայացել է սև, մարմնին կիպ զգեստով և բարձրակրունկ կոշիկներով։
Սեդոկովայի կերպարի գլխավոր առանձնահատկությունը դարձել են շվեյցարական Chopard ընկերության ձեռագործ ժամացույցները։ Telegram-ի «Звездач» ալիքի տվյալներով՝ սպիտակ ոսկուց և ադամանդներից պատրաստված այդ մոդելի արժեքը կազմում է շուրջ 5,5 միլիոն ռուբլի։
43-ամյա երգչուհին տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջի սթորի բաժնում։ Ավելի վաղ շքեղ կերպարով հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաև հաղորդավար Քսենիա Սոբչակը, որը Կաննի միջոցառմանը ներկայացել էր մոտ երկու միլիոն ռուբլի արժողությամբ հագուստով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ