Մեծ Բրիտանիայի նախկին ՊՆ Բեն Ուոլեսի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել
Աշխարհ
Ռուս քննիչները մեղադրանք են առաջադրել Մեծ Բրիտանիայի նախկին պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի նկատմամբ ահաբեկչական գործունեության հրապարակային կոչ անելու համար, ասվում է Ռուսաստանի քննչական կոմիտեի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Մայիսի 22-ին քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը անցկացրել է շտաբի օպերատիվ նիստ, որը քննում է ուկրաինական զինված խմբավորումների կողմից քաղաքացիական անձանց և ռուս զինծառայողների դեմ կատարված հանցագործությունները։ Դոնեցկում տեղի ունեցած նիստում քննչական կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Էդուարդ Կաբուրնեևը զեկուցել է գրեթե 1400 մեղադրյալների նկատմամբ քրեական հետաքննությունների ավարտի մասին։ Նրանցից մեկը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարն է։
«Հետաքննությունը պարզել է, որ 2025 թվականի սեպտեմբերին, մասնակցելով Վարշավայի անվտանգության ֆորում 2025 համաժողովին, նա կոչ է արել ահաբեկչական գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում և Ուկրաինային հեռահար հրթիռներ տրամադրել Ղրիմի կամրջի վրա հարվածներ հասցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»