Չինացի վերլուծաբանը գնահատել է Ռուսաստանի և Չինաստանի միջև փոխադարձ վստահության մակարդակը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Չինաստան դիտվում է՝ որպես երկու երկրների միջև քաղաքական փոխադարձ վստահության բարձր մակարդակի ևս մեկ հաստատում՝ համաշխարհային անորոշության և տնտեսական անկայունության պայմաններում, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է չինական «Պանգու» վերլուծական կենտրոնի փորձագետ Շյու Ցինդուոն։
Նա կարծում է, որ Պուտինի վերջին այցը Չինաստան հատկապես կարևոր է Մոսկվայի և Պեկինի միջև հարաբերությունների երկարաժամկետ կայունության ամրապնդման համար։
Շյուն հավելել է, որ Չինաստանը Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը համարում է անհրաժեշտ գլոբալ ռազմավարական կայունության պահպանման և բազմաբևեռ և հավասարակշռված միջազգային կարգի խթանման համար։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից