Եվրոպայում կարող են թանկացնել վարկերը
Աշխարհ
Եվրոպական կենտրոնական բանկը հունիսյան նիստում կարող է բարձրացնել տոկոսադրույքները՝ եվրագոտում աճող գնաճային ռիսկերի ֆոնին։ Այդ մասին հայտարարել է Մալթայի կենտրոնական բանկի ղեկավար և ԵԿԲ կառավարման խորհրդի անդամ Ալեքսանդեր Դեմարկոն, փոխանցում է «Интерфакс»-ը։
Դեմարկոյի խոսքով՝ եվրագոտում գնաճը հասել է երեք տոկոսի, իսկ իրավիճակը բարդանում է էներգակիրների բարձր գների պահպանման վտանգով։ Նրա գնահատմամբ՝ տոկոսադրույքների մեկ կամ երկու բարձրացումը կարող է բավարար լինել՝ շուկաներին ցույց տալու համար, որ ԵԿԲ-ն շարունակում է հավատարիմ մնալ գնաճը վերահսկելու իր քաղաքականությանը։
Փորձագետները նշում են, որ եվրոպական մի շարք երկրներ արդեն ամիսներ շարունակ պատրաստվում են գնաճի հնարավոր նոր ալիքին։ Սակայն Եվրոպական կենտրոնական բանկում կարծում են, որ ներկայիս տնտեսական իրավիճակը տարբերվում է 1970-ականների նավթային ճգնաժամից, քանի որ այժմ Եվրոպայում չի նկատվում այնպիսի բարձր գործազրկություն, ինչպիսին կար այդ ժամանակաշրջանում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»