Բացահայտել է՝ ինչպես են որոշ բանկիրներ ուռճացրել իրենց բոնուսները
Ռուսաստան
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլլինան հայտարարել է, որ կարգավորիչը հայտնաբերել է դեպքեր, երբ բանկերը միտումնավոր նվազեցրել են պահուստները՝ ղեկավարության համար ավելի բարձր բոնուսներ ձևավորելու նպատակով։ Այս մասին նա խոսել է Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի համագումարի ընթացքում, փոխանցում է «Интерфакс»-ը։
Նրա խոսքով՝ որոշ ֆինանսական կազմակերպություններ նվազեցրել են ռիսկերի գնահատումը, ինչի արդյունքում աճել են մաքուր շահույթի և կապիտալի բավարարության ցուցանիշները։ Քանի որ բանկերի ղեկավարների պարգևավճարները կապված են հենց այդ տվյալների հետ, ստեղծվել են հավելյալ բոնուսներ ստանալու հնարավորություններ։ Նաբիուլլինան, սակայն, չի նշել, թե որ բանկերի մասին է խոսքը։
Կենտրոնական բանկի ղեկավարը շեշտել է, որ նման գործելակերպը կարգավորիչին «շատ դուր չի գալիս»։ Նա նաև հայտնել է, որ արդեն այս տարվա երկրորդ կիսամյակից նախատեսվում է սահմանափակել բանկերի հնարավորությունը՝ սեփական «փորձագիտական գնահատականներով» նվազեցնելու խոշոր խնդրահարույց վարկերի ռիսկայնությունը։ Բացի այդ, հաջորդ տարվանից ԿԲ-ն ցանկանում է արգելել վարկառուների ֆինանսական վիճակը «բավարար» կամ «լավ» գնահատել, եթե նրանք ունեն բարձր պարտքային բեռ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»