Լավրովը նշել է արաբական երկրների և Իրանի միջև ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում կանխատեսելիությունն ու կայունությունը համատեղ ապահովելու համար անհրաժեշտ է Պարսից ծոցի արաբական միապետությունների և Իրանի միջև ուղիղ, կառուցողական երկխոսություն։
«Տարածաշրջանի ապագան և նրա անվտանգությունը կախված են այստեղ գտնվող երկրների՝ արտաքինից հրահրված առճակատումը հաղթահարելու կարողությունից։
Մերձավոր Արևելքում կանխատեսելիությունն ու կայունությունը համատեղ ապահովելու համար անհրաժեշտ է ուղիղ, կառուցողական երկխոսություն արաբական միապետությունների և Իրանի միջև, իսկ ավելի լայն իմաստով՝ երկխոսություն իսլամական աշխարհի սուննի և շիա խմբավորումների միջև, ինչպես Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ը փորձեց անել գրեթե 20 տարի առաջ, երբ անցկացրեց սուննի-շիա միասնության գագաթնաժողով։
Ցավոք, այդ թափը մարեց՝ առանց որևէ արդյունքի հասնելու, բայց խնդիրների հրատապությունը մնում է», - ասել է նա Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության և համագործակցության ճարտարապետության ձևավորմանը նվիրված միջազգային հասարակական-քաղաքական լսումների լիագումար նիստում։
Լավրովը ընդգծել է, որ մուսուլմանական աշխարհի միասնության իմաստով լիակատար անվտանգությունը կարող է լինել միայն անբաժանելի։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»