Կուբայից Ռուսաստանի քաղաքացիներին տարհանելու հարցը սեղանին դրված չէ․ դեսպան Կորոնելլի
Ռուսաստան
Ռուսաստանը չի պատրաստվում տարհանել իր քաղաքացիներին Կուբայից, «Իզվեստիային» ասել է կղզում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելլին։
Նրա խոսքով՝ Կուբայի բնակչությունը պատրաստվում է էսկալացիայի՝ Վաշինգտոնից եկող սպառնալիքների ֆոնին։ Ստեղծված իրավիճակում տեղի բնակիչները հատուկ ուշադրություն են դարձնում քաղաքացիական պաշտպանության ազգային շտաբի կողմից անցկացվող կանոնավոր զորավարժություններին։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կնախընտրեր Կուբայի հետ հարաբերությունները կարգավորել խաղաղ ճանապարհով, սակայն նման սցենարի հավանականությունը ցածր է։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»