Բրիտանիայի գործողությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հարցում զայրացրել են ՆԱՏՕ-ի դաշնակիցներին
Համաշխարհային Մամուլ
Sky News-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում բախվել են դաշնակիցների դժգոհությանը՝ կապված Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ Լոնդոնի քաղաքականության հետ։ Հաղորդվում է, որ եվրոպական մի շարք երկրներ զայրացած են Բրիտանիայի որոշումից՝ հետաձգելու ռուսական նավթի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։
Աղբյուրների տվյալներով՝ լարվածություն է առաջացրել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որը, ըստ հրապարակման, անցել է բավականին ծանր մթնոլորտում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ը դժգոհություն է հայտնել այն պատճառով, որ Լոնդոնը բավարար չափով չի աջակցում Վաշինգտոնին Իրանի շուրջ ստեղծված հակամարտությունում։
Մայիսի 19-ին Բրիտանիան անժամկետ թույլատրել էր երրորդ երկրներում ռուսական հումքից արտադրված նավթամթերքների ներմուծումը։ Սակայն ավելի ուշ երկրի առևտրի նախարար Քրիս Բրայանտը խորհրդարանում ներողություն էր խնդրել այդ որոշման համար՝ նշելով, որ թույլտվությունը հնարավորության դեպքում կդադարեցվի։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»