Թուրքիան 130 մլն դոլարով գնել է նավթի և գազի հանքավայրեր հետախուզող սեյսմիկ նավ
Թուրքիա
Թուրքիան 130 մլն դոլարով գնել է սեյսմիկ հետախուզական Barbaros Hayrettin Pasha նավը, որը կարող է իրականացնել նավթի և գազի հանքավայրերի երկչափ և եռաչափ հետազոտություններ. հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը:
Նախարարը հայտարարել է, որ դա կարևոր շրջադարձային պահ է նավթի և գազի հանքավայրերի որոնման հարցում, որը դուրս է եկել վերջնական փուլ և ենթադրում է ևս 6-7 ամիս սեյսմիկ հետազոտությունների անցկացում:
Ինչպես նշում են հունական ԶԼՄ-ները, Թուրքիան պատրաստվում էր կառուցել սեյսմիկ հետախուզության նավ, սակայն նրան չէին գոհացնում շինարարության ավարտման ժամկետները, որոնք ձգձվում էին մինչև 2014-ի վերջ: Ուստի Թուրքիան որոշեց գնել այն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)