Էստոնիան Մեծ Բրիտանիայի հետ քննարկում է Բալթիկայում իր ռազմական ներկայության ձևաչափը
Աշխարհ
Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրի խոսքով՝ Էստոնիայի իշխանությունները Միացյալ Թագավորության հետ քննարկում են Բալթյան տարածաշրջանում բրիտանական ռազմական ներկայության ձևաչափի հնարավոր փոփոխությունները։
«Մենք բրիտանացիների հետ քննարկում ենք, թե արդյոք նրանց ներկայությունը այստեղ կարող է փոխվել։ Մեկ ամսվա ընթացքում կարող ենք ավելի կոնկրետ բան ասել։ Օրինակ՝ ինչպիսին կլինի բրիտանական ներկայությունը այստեղ առաջիկա տարիներին», - նախարարի խոսքերն է մեջբերում էստոնական պետական հեռարձակող ERR-ը։
Գրեթե 10 տարի Միացյալ Թագավորությունը Տապայում տեղակայված ՆԱՏՕ-ի բազմազգ մարտական գումարտակի առաջատար երկիրն է եղել։ Դաշինքի ռազմական զորակազմը Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում և Լեհաստանում տեղակայելու որոշումը կայացվել է 2016 թվականին Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»