Լավրով․ Ռուսաստանը համաձայն չէ, որ բազմաբևեռությունը սպառնում է խաղաղությանը
Աշխարհ
Ռուսաստանը համաձայն չէ նրանց հետ, ովքեր պնդում են, որ բազմաբևեռ աշխարհի կառուցումը կհանգեցնի առճակատման և անխուսափելի հակամարտության, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համաձայն չենք մեր գաղափարախոսական հակառակորդների հետ, ովքեր պնդում են, որ բազմաբևեռությունը, կամ հոմանիշ՝ բազմակենտրոնությունը, անխուսափելիորեն նշանակում է առճակատում, անխուսափելի հակամարտություն և նույնիսկ համաշխարհային քաոս», - ասել է նա Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության ճարտարապետության ձևավորմանը նվիրված երկրորդ միջազգային սոցիալ-քաղաքական լսումների ժամանակ։
Ինչպես նշել է նախարարը, բազմաբևեռության քննադատները, հավանաբար, ցանկանում են «կանգնեցնել միաբևեռության գեղեցիկ պահը» և շարունակել ապրել ուրիշների հաշվին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»