Միացյալ Նահանգները մտադիր է մաքսատուրքեր սահմանել ռուսական պալադիումի վրա
Աշխարհ
ԱՄՆ Առևտրի նախարարությունը որոշել է Ռուսաստանից ԱՄՆ չմշակված պալադիումի մատակարարումների վրա սահմանել հակազդեցության տուրքեր, որոնք նախնական հաշվարկով կազմում են 109,1%, տեղեկանում ենք գերատեսչության մամուլի հաղորդագրությունից։
Տուրքերը կկիրառվեն, մասնավորապես, «Ուրալ Ինովացիոն Թեքնոլոջիս» և «Պրիոկսկի» գունավոր մետաղների գործարանի նկատմամբ։
Գերատեսչությունը այս որոշումը կայացրել է Միացյալ Նահանգներ արտադրանք մատակարարող արտադրողների համար անհիմն սուբսիդիաների բացահայտմանն ուղղված հետաքննությունից հետո։
Հակազդեցության տուրքերը նախատեսված են ամերիկացի արտադրողների համար հավասար պայմաններ ստեղծելու նպատակով։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա