ԱՄՆ-ը 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համար
Աշխարհ
Միացյալ Նահանգները հայտարարել է մինչև 10 միլիոն դոլար պարգևատրման մասին՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորման տարբեր ուղիների վերաբերյալ տեղեկատվության համար, այս մասին հայտարարություն է տեղադրվել Պետքարտուղարության կայքում։
«Մինչև 10 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկվել «Հեզբոլլահ»-ի ֆինանսական ցանցերի խափանմանը հանգեցնող տեղեկատվության համար», - նշված է հայտարարության մեջ։
Պետքարտուղարությունն ընդգծել է, որ Լիբանանում ԱՄՆ-ի հիմնական նպատակը «Հեզբոլլահ»-ի աշխարհազորայինների լիակատար զինաթափումն ու Լիբանանի կառավարության լիակատար և բացառիկ վերահսկողության վերականգնումն է իր տարածքում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»