ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել. Ռուբիո
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը որոշակի առաջընթացի են հասել բանակցություններում, այս մասին հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։
«Շարունակվող քննարկումներում փոքր-ինչ առաջընթաց է գրանցվել։ Ես չեմ ուզում չափազանցնել, բայց դեպի առաջ որոշակի շարժ կա, և դա լավ է։ Հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ», - նրա ելույթի տեսանյութն է տարածել The Guardian պարբերականը։
Ռուբիոյի խոսքով՝ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել ուրանի հարստացման, ինչպես նաև բարձր հարստացված ուրանի հարցը։ Նա նշել է, որ հարցերից մեկն էլ Հորմուզի նեղուցի հարցն է։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից