Չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են «Կալուգացի Սամո», դա հարգանք է. Սամվել Կարապետյան
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը պնդում է՝ իր համար վիրավորական չէ, երբ իրեն դիմում եմ «Կալուգացի Սամո» անունով:
«Ես տասը տարի ապրել եմ Կալուգայում, ինչի՞ց պիտի վիրավորվեմ։ Ես Արցախը չեմ հանձնել, հայկական հողերը չեմ հանձնել, փորձանքներ չեմ բերել։ Կալուգացին բոլոր ժամանակներում եղել է հայի ու Հայաստանի կողքին: «Տաշիրի Սամո» էլ են ասում, «Կալուգայի Սամո» էլ են ասում, դա հարգանք է։ Ինձ իմ ընկերներն էլ են ժամանակին ասել «Կալուգացի Սամո», դա հարգանք է: «Կալուգացի Սամոն», ինչպես իրենք ասում են, նույնիսկ չեն հասկանում՝ ինչքան պատվաբեր է: Իրենք հաստատ իրենց կյանքում ոչ մի հնարավորություն չէին ունենա առնչվելու «Կալուգացի Սամոյի» հետ, կարող է 1,000 կիլոմետր փախնեին: Դա հիմա քաղաքական խոսույթ է, որ իրենց թվում է՝ ինչ-որ վիրավորական բան են ասում: Չեմ վիրավորվում, ոչ մի բանից էլ չեմ վիրավորվում»,- հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Սամվել Կարապետյանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»