Պուտինը նոր նշանակում է կատարել Անվտանգության խորհրդում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 22-ին ստորագրել է հրամանագիր, որով Անդրեյ Կոզլովը նշանակվել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնապես։
Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Պավել Կոնովալչիկը, որը 2026 թվականի մարտին ազատվել էր աշխատանքից նախագահի մեկ այլ հրամանագրով։ Նրա հեռացման պատճառների վերաբերյալ պաշտոնական բացատրություն չէր ներկայացվել։
Վերջին օրերին Ռուսաստանում շարունակվում են նաև այլ կադրային փոփոխությունները։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բելգորոդի և Բրյանսկի մարզերի ղեկավարներ Վյաչեսլավ Գլադկովը և Ալեքսանդր Բոգոմազը հրաժարական են տվել սեփական դիմումով, իսկ նրանց փոխարեն նշանակվել են ժամանակավոր պաշտոնակատարներ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»