Ծնողական ժամ՝ հիմնական աշխատաժամից. Կառավարությունը հավանություն է տվել նոր նախագծին
Հասարակություն
Ըստ նախագծի՝ աշխատող ծնողներին (գրավոր դիմումի հիման վրա) կտրամադրվի օրական լրացուցիչ ազատ ժամանակ՝ առանց աշխատավարձի փոփոխության։
Մինչև 2 երեխա (մինչև 12 տարեկան) ունեցող ծնողներին կտրամադրվի օրական առավելագույնը 30 րոպե, իսկ 3 և ավելի երեխա ունեցողներին և մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցողներին՝ առավելագույնը 1 ժամ արձակուրդ։
Օրենքի նախագիծն առաջիկայում սահմանված ընթացակարգով կներկայացվի Ազգային ժողով։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»