Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

«Պապոյանը գլուխը պատին է տալիս, բոլորը խաբում են… բանկրոտ ենք, ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք». ծաղկագործ

Հասարակություն

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մայիսի 22-ից սահմանափակելու է ծաղիկների ներմուծումը Հայաստանից։

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է՝ որոշման նպատակը բուսասանիտարական առողջ միջավայրի պաշտպանությունն ապահովելն է։

«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին, շարունակվում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։

«Դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր, եթե դրական եզրակացություն լինի, արտահանման հնարավորությունը կբացվի։ Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշակի ուժեր, որոնք փորձում են որոշակի այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի հայ արտադրողները ՌԴ-ում կանգնեն խնդիրների առաջ։ Նման տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք, բայց նաև կարողանում են նման խնդիրներ զուգահեռաբար լուծել»,- նշեց Գևորգ Պապոյանը։

 

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծաղկագործ Արտակ Թովմասյանը բախվել է մեծ խնդրի, ավելին՝ նրա բարձրաձայնած խնդիրը չի լուծվել։

 

«Կոնկրետ ինձ հետ կապված այս խնդիրն ուղիղ 1 տարի է՝ ոչ մի լուծում չի ստացել։ Այս խնդրով երեկ արդեն որոշում են կայացրել, որ «Ռոսսելխոզնադզոր»-ից կրկին սահմանափակումներ են մտցում, բայց ով լիցենզիա ունի, այսինքն՝ մեկ տարի առաջ խոշոր ջերմոցներից ում լիցենզիա տվեցին, նրանք մինչև հիմա կարողացել են արտահանել, բայց մենք ուղիղ մեկ տարի չենք արտահանել։

 

Ես կարող եմ տեսանյութ հրապարակել, այդ տեսանյութն ավելի խոսուն է, քան իմ ասած ցանկացած բառ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Թովմասյանը։

 

Ըստ մեր զրուցակցի, արդեն մեկ տարի է՝ ծաղիկ է արտադրում, սակայն իրացնել ու արտահանել չի կարողանում՝ պարզապես թափում է։

 

«Կհավատաք, հիմա շուկայում ծաղիկն արժե 10 դրամ, բայց մեկ է՝ չի վաճառվում։ Շուկա ենք տանում 3000 հատ ծաղիկ, բայց վաճառվում է դրա միայն 10 տոկոսը։

 

Գևորգ Պապոյանը գլուխը պատին է տալիս, եկեք ինձ մոտից ուղիղ եթեր տվեք, Պապոյանի հետ խոսեմ, բոլորը խաբում են՝ դիփ խաբում ին ու խաբում։ Նախորդ տարի ամռանը, երբ գնացել էինք ՍԱՏՄ, մեզանից հասցեներ էին վերցնում, թե դուք գնացեք, մենք կգանք ու տեղում ամեն ինչ կտեսնենք։ Մի հատ հարցրեք էլի իրենց՝ մի հասցերով եկե՞լ են, լիցենզիա տվե՞լ են, խոսքս 8-10 հեկտարանոց ջերմոցների, այդ թվում՝ Քոքոբելյանի ջերմոցների մասին չէ, այլ գյուղացիների, որ 5, 3 հազար մետր հողատարածք ունեն»,- հավելեց Արտակ Թովմասյանը։

 

Ծաղկագործի խոսքով՝ պետությունը պահանջում է որպեսզի ինքը 16 մլն դրամ վճարի, որպեսզի իր սեփական ջերմոցն օրինական դառնա, դրան զուգահեռ՝ պետք է ջերմոցն ունենա խոհանոց, զուգարան, ամբողջը սալիկապատ լինի՝ համապատասխանի եվրոպական ստանդարտներին, որպեսզի «Ռոսսելխոզնադզոր»-ից տեսանյութը նայեն ու ասեն, որ այո՝ համապատասխանում է արտահանման չափորոշիչներին։

 

«Իրենց պատասխանում եմ՝ եթե ես կառուցապատեմ ու սիրուն լինի, բայց իմ ծաղիկի վրա բլոճ լինի, ՍԱՏՄ-ն ինչպես կարող է ասել, թե համապատասխանում է։ Սա մեզ բացասական պատասխան տալու ձև է, ուղղակի մի 5 բառ ավելացրել են, որ կենկրետ բացասական պատասխան չտան։ Խաբում են, ժողովրդին խաբում են։ Հիմա ես չեմ ուզում ժամանակից շուտ գործողություն անեմ, բայց երբ վաղը լինի մայիսի 22-ը, որ իրոք խոչընդոտեն ու ծաղիկը չարտահանվի, կրկին ակցիա ենք անելու, եթե ջերմոցատերերը հավաքվեն»,- նշեց Արտակ Թովմասյանը։

 

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցն ասց, որ նախորդ տարի 30 մլն չի աշխատել, որը ծախսել էր, ու այս տարի արդեն 15 միլիոնի ծաղիկ է թափել։

 

«Բանկրոտ ենք, մի տարի ոսկի ունեինք, դրեցինք լոմբարդ, գազի ու ջրի գումարը վճարեցինք, հույս ունենալով, որ հաջորդ տարի լավ կլինի, բայց այս տարի էլ ենք թափում։ Ստացվում է՝ հաջորդ տարի ջերմոցները պետք է փակենք, տոմսերն առնենք ու արտագաղթենք, որոբվհետև մեր եկամտի միակ միջոցը մեր երկրում միայն ջերմոցն է։

 

5000 մետր իմ սեփական հողատարածքն է, 5000-ն էլ վարձակալել եմ, եթե այսպես շարունակվի, երկուսն էլ պետք է փակեմ»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված