Չինաստանը պատրաստ է շարունակել օգնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը
Աշխարհ
Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ Ուկրաինայի ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում, հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը։
«Չինաստանի դիրքորոշումը ուկրաինական հարցում օբյեկտիվ է, անաչառ և հետևողական։ Առաջնորդվելով նախագահ Սի Ծինփինի կողմից առաջ քաշված սկզբունքներով՝ մենք միշտ կողմ ենք եղել խաղաղությանը, երկխոսությանը և մարդկայնությանը», - նշել է դիվանագետը։
«Մենք վճռականորեն աջակցում ենք հակամարտության դադարեցմանը և քաղաքական լուծման հասնելուն, և միջազգային հանրության հետ միասին մենք զգալի ջանքեր ենք գործադրել խաղաղ բանակցությունները առաջ մղելու համար», - հավելել է Ֆու Կոնգը։
«Չինաստանը պատրաստ է շարունակել կառուցողական դեր խաղալ ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»