Ռուբիոն պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պաշտոնական այցով ժամանել է Հնդկաստան, հաղորդում է Associated Press-ը։
«Ռուբիոն շաբաթ օրը ժամանել է Հնդկաստան՝ հաջորդ շաբաթ Հնդկաստանի, Ավստրալիայի և Ճապոնիայի իր գործընկերների հետ հանդիպումներից առաջ», - գրում է գործակալությունը։
Պետքարտուղարի այցը Հնդկաստան կտևի չորս օր։ Ռուբիոն շաբաթ օրը Նյու Դելիում կայցելի մի քանի քաղաքներ և կհանդիպի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։
Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Երեքշաբթի օրը Ռուբիոն կմասնակցի Քառակողմ անվտանգության երկխոսության (Քառյակ) նախարարական հանդիպմանը:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»