Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Նոր տեխնոլոգիական լուծումներ՝ մաքսային վերահսկողության ոլորտում. ՊԵԿ-ում բացվել է Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոն

Հասարակություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում մայիսի 22-ին տեղի է ունեցել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական բացման ու CertScan ծրագրի գործարկման հանդիսավոր արարողությունը։ Նախագծերն իրականացվել են «Արտահանման վերահսկման և սահմանային անվտանգության աջակցության» (EXBS) ծրագրի շրջանակում՝ S2Global ընկերության հետ համագործակցությամբ, ԱՄՆ կառավարության ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, EXBS ծրագրի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, Ներքին գործերի նախարարության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներն և ու պաշտոնատար անձինք։

Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը գոհունակություն է հայտնել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի ստեղծման և CertScan ծրագրի հաջող ներդրման կապակցությամբ, ինչն ավելի քան երկու տարիների մանրակրկիտ և հետևողական աշխատանքի արդյունք է։ «Հայաստանի մաքսային վարչարարության և սահմանային անվտանգության համակարգի շարունակական արդիականացման գործընթացում կենտրոնի գործարկումը կարևոր առաջընթաց է մեր գործառնական և վերլուծական կարողությունների զարգացման տեսանկյունից», - նշել է Էդուարդ Հակոբյանը։ ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել EXBS-ի հետ ձևավորված երկարատև և ամուր համագործակցությունը՝ նշելով որ Հայաստանն ու ԱՄՆ-ն պատմության նոր էջ են կերտում, որն ավելի քան ռազմավարական է և միտված է Հայաստանի բեկումնային զարգացմանը՝ որպես տարածաշրջանում տեխնոլոգիական ու լոգիստիկ հանգույցի․ «Մեր համագործակցությունը հիմնված է անվտանգության, նորարարության և օրենքի գերակայության նկատմամբ ընդհանուր հանձնառության վրա»։

ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը ևս ընդգծելով գործընթացի կարևորությունը՝ հայտնել է, որ միջոցառման շրջանակում պաշտոնապես Կոմիտեին է հանձնվում CertScan տեխնոլոգիան։ «Այս ստուգման հարթակը կօգնի պարզեցնել և արագացնել բեռների ստուգման ամբողջ գործընթացը, կրճատել սպասարկման ժամանակը՝ միաժամանակ դյուրացնելով օրինական առևտրային հոսքերը», - տեղեկացրել է Դեյվիդ Ալենը:

S2Global Inc. ընկերության միջազգային ծրագրերի տնօրեն Մայքլ Մագլոթինը վստահեցրել է, որ CertScan համակարգը երկար տարիներ արդյունավետորեն կծառայի նպատակին։  «Նոր ներդրված հարթակը շահագործող մաքսային մասնագետներն անցել են լայնածավալ վերապատրաստում և լիովին պատրաստ են աջակցելու ընթացիկ գործառնական աշխատանքներին։ Համակարգն արտացոլում է այն գործառնական և տեխնիկական փորձը, որը ձեռք է բերվել աշխարհի տարբեր երկրներում մաքսային և սահմանային կառույցների հետ իրականացված ծրագրերի ընթացքում», - մատնանշել է Մայքլ Մագլոթինը։

ՊԵԿ միջազգային համագործակցության վարչության պետ Սոսե Ստեփանյանի խոսքով՝ նախաձեռնության հաջող իրականացումը պայմանավորված է գործընկեր կառույցների և ներգրավված բոլոր կողմերի ամենօրյա ու համակարգված աշխատանքով․ «Կենտրոնի բացումը խորհրդանշում է ոչ միայն կարևոր նախաձեռնության ավարտն, այլև մեր համատեղ հանձնառությունը՝ շարունակաբար ամրապնդելու սահմանային անվտանգության և մաքսային վերահսկողության ժամանակակից կարողությունները»։

Նշենք, որ ներդրված CertScan համակարգը միավորում է ՀՀ ՊԵԿ սահմանային անցակետերում և տերմինալներում գործող ռենտգենյան սկանավորումների պատկերները մեկ միասնական հարթակում՝ հնարավորություն ընձեռելով իրականացնել ռենտգենյան պատկերների կենտրոնացված և իրական ժամանակում մշտադիտարկում։ Վերլուծության և օպերատիվ արձագանքման արդյունքում մաքսային ծառայողների հետագա գործողությունները կդառնան առավել նպատակային և արդյունավետ։

Նոր հարթակի ներդրմամբ զգալիորեն կբարձրանա սահմանային անվտանգությունը՝ նպաստելով հնարավոր ռիսկերի և անվտանգության սպառնալիքների առավել արդյունավետ բացահայտմանը։ Միաժամանակ կնվազեն կոռուպցիոն ռիսկերը՝ բարելավելով մաքսային հսկողության գործընթացների թափանցիկությունը՝ նպաստելով օրինական առևտրի զարգացմանն ու ՀՀ սահմաններով ապրանքների անխափան տեղաշարժին։ Ծրագրի իրականացման ընթացքում առանձնապես կարևորվել է մաքսային համակարգում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տարրերի կիրառումն ու ինտեգրումը։

Միջոցառման ընթացքում ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արամ Պետրոսյանն ու մաքսային ծառայողները տեղում, մեկ բեռնատարի զննման օրինակով, քայլ առ քայլ ներկայացրել են CertScan միասնական հարթակի աշխատանքի առանձնահատկությունները, գործառնական հնարավորությունները, կիրառվող գործիքակազմն ու համակարգի հիմնական առավելությունները։

Հիշեցնենք, որ EXBS ծրագիրը նշանակալի ներդրում ունի Հայաստանի սահմանային անվտանգության և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործում։

Առաջադեմ տեխնոլոգիական լուծումների, տեղեկատվության արագ փոխանակման և կենտրոնացված մասնագիտական վերահսկողության շնորհիվ նորաստեղծ մոնիթորինգային կենտրոնն էապես կնպաստի Հայաստանի մաքսային ընթացակարգերը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացին՝ ծառայելով որպես սահմանային կառավարման կարևոր տեխնոլոգիական գործիք։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված