ԱՄՆ-ը Իսրայելին դուրս է մղել Իրանի հետ բանակցություններից. NYT
Աշխարհ
ԱՄՆ-ը Իսրայելին դուրս է մղել Իրանի հետ բանակցություններից, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով Թել Ավիվի պաշտոնյաներին։
«Իրենց ամենամոտ դաշնակցից տեղեկատվություն չունենալով՝ իսրայելցիները ստիպված են հավաքել այն ամենը, ինչ կարող են Վաշինգտոնի և Թեհրանի միջև քննարկումների մասին՝ տարածաշրջանի առաջնորդների և դիվանագետների հետ իրենց կապերի, ինչպես նաև Իրանի ներսում սեփական հսկողության միջոցով», - նշվում է հոդվածում։
ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին դիտարկում է որպես ռազմական դաշնակից, բայց ոչ որպես Իրանի հետ բանակցություններում մտերիմ գործընկեր։ Թերթի տվյալներով՝ նա Թեհրանի դեմ պայքարում դարձել է «ուղևոր», այլ ոչ թե «համազորային»։
«Իսրայելը հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ հավասար գործընկերոջ կարգավիճակից այն վերածվել է ԱՄՆ զինված ուժերի ենթակապալառուի», - նշել է թերթը։
Լրագրողները հավելեցին, որ սա ամոթալի հարված էր Նեթանյահուի համար, ով այս տարի դժվար վերընտրության պայքար է սպասվում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»