Ուգանդայում Էբոլա տենդի նոր դեպքեր են հայտնաբերվել
Աշխարհ
Ուգանդան հաստատել է Էբոլայի ևս երեք դեպք` երկրում դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով հինգի, հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը։
«Երկրում հաստատվել է Էբոլա վիրուսային հիվանդության երեք նոր դեպք` հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասցնելով հինգի», - ասվում է նախարարության սոցիալական ցանցերի էջում տեղադրված հայտարարության մեջ։
Վիրուսը հայտնաբերվել է երկու անձի մոտ, որոնք շփվել են առաջին դեպքի հետ՝ վարորդի և առողջապահության աշխատողի։ Մեկ այլ դեպք հայտնաբերվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության քաղաքացու մոտ, որը գտնվում էր Ուգանդայում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից