Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանին նոր հարվածներ հասցնելու մասին
Աշխարհ
Իսրայելի բանակը գիշերը նոր ավիահարվածներ է հասցրել Լիբանանին, հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
Հարձակումների թիրախ են ճանաչվել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։ Հարվածները, մասնավորապես, ուղղված են եղել երկրի արևելյան մասում գտնվող Բեքաա հովտում գտնվող ստորգետնյա օբյեկտին, հայտնել է բանակը։ Իսրայելի բանակի տվյալներով՝ այնտեղ զենք է արտադրվել շիա զինյալների համար։
Հարվածներ են հասցվել նաև Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս քաղաքի մոտակայքում գտնվող «Հեզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտներին, նշել է մամուլի ծառայությունը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»