Պուտինը ցավակցել է Սի Ծինփիին Չինաստանի ածխահանքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորին ցավակցություն է հայտնել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Շանսի նահանգում ածխահանքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։
«Հարգելի պարոն նախագահ, սիրելի բարեկամ։ Խնդրում եմ ընդունեք իմ խորին ցավակցությունները Շանսի նահանգում ածխահանքում տեղի ունեցած աղետի ողբերգական հետևանքների կապակցությամբ», - ասվում է հեռագրում։
Պուտինը նաև խնդրել է իր ցավակցություններն ու աջակցությունը փոխանցել զոհված հանքագործների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ բոլոր վիրավորներին։
Ուրբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 19:29-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 14:29-ին), Ցինյուան շրջանի Լուսենյու ածխահանքում գազի պայթյուն է տեղի ունեցել, երբ հանքում 247 աշխատող է եղել։
Դեպքի վայրում որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են, և իրավասու մարմինները հետաքննում են պայթյունի պատճառները։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»