Ռուս-ուկրաինական պաատերազմի նպատակների իրականացումը կամրապնդի Ռուսաստանի ազդեցությունն աշխարհում. Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանի բարեկամները, հարևանները և հակառակորդները ուշադիր հետևում են «հատուկ ռազմական գործողության» ընթացքին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետը ընդգծել է, որ պատերազմի բոլոր նպատակների իրականացումը Ռուսաստանի համաշխարհային ազդեցության ամրապնդման գլխավոր նպատակն է։
Նրա խոսքով՝ ռուսական դիվանագիտության գլխավոր խնդիրն է անել ամեն ինչ՝ առաջնագծում անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար, պայմաններ՝ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմի կողմից Ուկրաինայում պատերազմի շրջանակներում «առավել հաղթական և արդյունավետ գործողությունների» համար։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»