Հավայան կղզիներում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Աշխարհ
Հավայան կղզիներում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Սեյսմոլոգների տվյալներով՝ ցնցումները տեղի են ունեցել Երևանի ժամանակով՝ 11:46-ին՝ Հոնաունո-Նապուպու գյուղից մոտավորապես 12 կիլոմետր հարավ, որտեղ բնակվում է մոտավորապես 2500 մարդ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 24,5 կիլոմետր խորության վրա:
Տուժածների կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել