Ռուսաստանը բաց է Անքորիջի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա բանակցությունների համար. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Մոսկվան բաց է բանակցությունների շարունակման համար՝ հիմնվելով Անքորիջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Մենք բաց ենք բանակցությունների շարունակման համար՝ հիմնվելով Անքորիջի գագաթնաժողովում ձեռք բերված փոխըմբռնումների վրա», - նշել է նա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր, որ գագաթնաժողովում համաձայնեցվել են հիմնական սկզբունքները, սակայն «շատ հարցեր» բաց են մնում, որոնք պահանջում են մանրամասն քննարկում։ «Դրանք հնարավոր կդառնան, երբ համաձայնությունները հաստատվեն», -նշել է նախարարը։
Լավրովը հույս է հայտնել, որ «դա տեղի կունենա ավելի շուտ, քան կարծում են»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»