Աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը հաջորդ անգամ կհյուրընկալի Պորտուգալիան
Հասարակություն
Մայիսի 19-23-ը Հայաստանում առաջին անգամ անց է կացվել աշխարհի հեղինակավոր «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինու համտես-մրցույթը, որի շրջանակներում Հայաստան են ժամանել գինեգործության ոլորտի շուրջ 400 միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Մայիսի 20-ին Գառնի տաճարում տեղի է ունեցել հյուրերի ընդունելությունը, որի ժամանակ բացման խոսքով է հանդես եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Մայիսի 21-ին Երևանում նախարար Պապոյանի մասնակցությամբ կայացել է համտես-մրցույթի բացման պաշտոնական արարողությունը: Մրցույթի ընթացքում գինու միջազգային փորձագետները փորձել են շուրջ 65 երկրի մոտ 8000 տեսակի գինի, այդ թվում՝ շուրջ 130 տեսակի հայկական գինի։
Այսօր՝ համտես-մրցույթի ամփոփիչ օրը, հայտարարվել է, որ մրցույթը հյուրընկալող հաջորդ երկիրը կլինի Պորտուգալիան։
Հիշեցնենք, որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որը հյուրընկալել է նման մասշտաբի գինու համաշխարհային համտես-մրցույթ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»