Լավրովը առաջարկել է վերանվանել СВО-ն
Ռուսաստան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում իրականացվող «հատուկ ռազմական գործողությունը» կարելի է վերանվանել «քաղաքագետների հատուկ ռազմական գործողություն»՝ օգտագործելով «СВОП» հապավումը։ Նա այդ մասին խոսել է Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ասամբլեայի ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովի խոսքով՝ քաղաքագետներն ու փորձագետները կարևոր դեր ունեն ընթացիկ գործընթացներում և մեծ աշխատանք են կատարում СВО-ի նպատակների իրականացման համար։ Նրա կարծիքով՝ այդ մասնագետների փորձն ու վերլուծությունները զգալի ազդեցություն ունեն իրավիճակի զարգացման վրա։
Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ СВО-ի ընթացքին ուշադիր հետևում են ինչպես Ռուսաստանի դաշնակիցները, այնպես էլ հակառակորդները։ Նրա խոսքով՝ Մոսկվայի միջազգային ազդեցության ամրապնդման համար անհրաժեշտ է լիովին իրականացնել գործողության առաջադրված բոլոր նպատակները։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»