ՌԴ. Չեխիայի նախագահը «կորցրել է բանականությունը»
Ռուսաստան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի սենատոր Վլադիմիր Ջաբարովը կոշտ քննադատության է ենթարկել Չեխիայի նախագահ Պետր Պավելին՝ հայտարարելով, որ նա «կորցրել է բանականությունը» Ռուսաստանի նկատմամբ կոշտ քայլերի կոչեր անելու պատճառով։ Այս մասին հայտնում է RT-ն։
Ջաբարովի խոսքով՝ եվրոպական մի շարք առաջնորդներ և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ չափազանց ագրեսիվ հռետորաբանություն են որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։ Նա նշել է, որ եթե Չեխիայի նախագահը ցանկանում է իր երկրի բարօրությունը, ապա պետք է հրաժարվի նման հայտարարություններից և չմղի ՆԱՏՕ-ին հակամարտության Ռուսաստանի հետ։
Ավելի վաղ Պետր Պավելը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործի դաշինքի արևելյան սահմանների մոտ և անհրաժեշտության դեպքում խոցի այն ինքնաթիռները, որոնք, ըստ նրա, ստուգում են դաշինքի արձագանքը տարածաշրջանում։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»