Հունգարիան մտադիր է փոխարինել ռուսական գազը. ԶԼՄ
Աշխարհ
Հունգարիան քննարկում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ռումինական գազին անցնելու հարցը՝ ռուսական ներմուծումը փոխարինելու համար, գրում է Index պորտալը։
Հրապարակման համաձայն՝ ծրագիրը նախատեսում է երկրների միջև երկարաժամկետ պայմանագիր՝ որպես Neptun Deep բնական գազի արտադրության նախագծի մաս, որը ամենամեծն է Եվրամիությունում։ Աղբյուրը պնդում է, որ Սև ծովում արտադրությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին, որը մասամբ կբավարարի Հունգարիայի կարիքները։ Հունգարական շուկա գազի մատակարարման սպասվող ծավալը, ըստ տեղեկությունների, տարեկան մոտ 1 միլիարդ խորանարդ մետր է՝ հետագա ընդլայնման ներուժով։ Նախագիծը մշակվում է OMV Petrom և Romgaz նավթագազային ընկերությունների կողմից։
«Բուդապեշտը ճնշման տակ է ոչ միայն քաղաքական իրավիճակի, այլև Եվրամիության դիրքորոշման պատճառով», - գրում է պորտալը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»