Նորվեգիայում լրտեսության վախի պատճառով փակել են հանրային զուգարանը
Աշխարհ
Նորվեգիայի հյուսիսում գտնվող Անդեյա կղզում անվտանգության նկատառումներից ելնելով փակել են հանրային զուգարանը, քանի որ այնտեղից բացվում է ուղիղ տեսարան դեպի ռազմական ավիաբազա։ Այս մասին հայտնում է VG պարբերականը։
Խոսքը Բուկկեշյորկա հանգստյան գոտում կառուցված ժամանակակից զուգարանի մասին է, որը հայտնի էր իր անսովոր դիզայնով և համայնապատկերային տեսարանով։ Արտաքինից կառույցը ամբողջությամբ հայելապատ է, իսկ ներսից այցելուները կարող էին տեսնել Անդեյայի ավիաբազան։ Լրատվամիջոցը նույնիսկ այն անվանել է «Նորվեգիայի ամենագեղեցիկ տեսարան ունեցող զուգարան»։
Հաղորդվում է, որ զուգարանի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 2 միլիոն դոլար։ Թե կոնկրետ ով է որոշել փակել այն՝ չի նշվում, սակայն իշխանությունները որոշումը կապում են «քաղաքական անվտանգության» հետ և չեն բացառում, որ ապագայում սահմանափակումը կարող է վերանայվել։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»