Մերկելի նախկին խորհրդականը Գերմանիային զգուշացրել է Ռուսաստանի մասին
Աշխարհ
Գերմանիայի կառավարությունը պետք է «անհապաղ վերսկսի երկխոսությունը» Ռուսաստանի հետ, հակառակ դեպքում Բեռլինը կհայտնվի Մոսկվայի հետ պատերազմի մեջ։ Այս մասին ZDF-ի եթերում հայտարարել է Բունդեսվերի նախկին բրիգադի գեներալ Էրիխ Վադը, որը Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի նախկին գլխավոր ռազմական խորհրդականն է։
Նրա խոսքով՝ Գերմանիայի կառավարությունը «հպարտանում է» «ռուսների հետ չխոսելով», և Բեռլինի վարքագիծը սրում է իրավիճակը։
«Կգա այն օրը, երբ ռուսները կհարվածեն Եվրոպային և Գերմանիային։ Սկզբում՝ սովորական հարվածներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ավելի լուրջ։ Որպես ռազմական փորձագետ՝ ես մտահոգված եմ այս հարցով. եթե մենք շարունակենք այս ոգով, ի վերջո կհայտնվենք պատերազմի մեջ Ռուսաստանի հետ», - ասել է նա։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»