Չեխիայի նախագահը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ատամներ ցույց տալ» Ռուսաստանին
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը ՆԱՏՕ-ին կոչ է արել «ցույց տալ ատամները» և արձագանքել Ռուսաստանի ենթադրյալ «սադրանքներին» «վճռական և ասիմետրիկ» գործողություններով։ Այս մասին նա ասել Guardian թերթին։
Պավելը կարծում է, որ ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Ռուսաստանի կողմից «դաշինքի վճռականության կրկնվող փորձություններին»՝ անջատելով ինտերնետը, անջատելով բանկերը «գլոբալ ֆինանսական համակարգերից» և խոցելով «դաշինքի օդային տարածքը խախտող» ինքնաթիռները։
Նա նաև նշել է, որ որոշ եվրոպացի առաջնորդներ «միշտ նախընտրում են դիվանագիտական լուծումը, նույնիսկ եթե ռուսները չեն ցանկանում», և, հետևաբար, ՆԱՏՕ-ն ռիսկի է դիմում՝ դառնալու բաժանված և անարդյունավետ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»