Խեղճ եվրոպացի հիմարներ. ԵՄ առաջնորդներին քննադատել են Ռուսաստանի պատճառով
Աշխարհ
Եվրոպական երկրները հայտնվել են հիմար իրավիճակում՝ իրենց առաջնորդների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների պատճառով, գրում է իտալական AntiDiplomatico հրատարակությունը։
Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նավթ և գազ է վաճառում Միացյալ Նահանգներին, Հնդկաստանին և բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ռուսական էներգետիկ ռեսուրսներ։
Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը իր հեղուկ բնական գազը վաճառում է չափազանց բարձր գներով «խեղճ եվրոպացի հիմարներին»։
«Սա տեղի է ունենում, քանի որ Եվրամիությունը շարունակում է անիմաստ միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ», -գրում է AntiDiplomatico-ն։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Բրյուսելի հակառուսական քաղաքականությունը միայն ավելի խորը ճգնաժամի մեջ է մղում եվրոպական երկրները, ուստի նրանց քաղաքացիները պետք է մտածեն, թե արդյոք արժանի են իրենց առաջնորդներին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»