Զելենսկին գոհ է Ուկրաինայում տիրող իրավիճակից. ՌԴ ԱԳՆ
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «ավելի քան գոհ է» Ռուսաստանի հետ հակամարտության շարունակությունից: Նրա խոսքերը հաղորդել է «Իզվեստիան»։
Դիվանագետի խոսքով՝ դա է վկայում Կիևի հարձակումը Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) Ստարոբիլսկի քոլեջի հանրակացարանի վրա։
«Կիևը ցուցադրում է լիակատար անպատրաստություն համաձայնությունների հասնելու և հակամարտության քաղաքական ու իրավական լուծում փնտրելու հարցում: Զելենսկին ավելի քան գոհ է հակամարտության շարունակությունից», - բացատրել է Միրոշնիկը։
Նա հավելել է, որ Զելենսկու՝ կարգավորման շուրջ բանակցելու ցանկությունը անհետացել է Բրյուսելի կողմից Ուկրաինային տրամադրված 90 միլիարդ եվրոյի վարկի ապաշրջափակումից հետո, որի առաջին տրանշը սպասվում է հունիսին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից