Չեխիայի նախագահը կասկածի տակ է դրել Թրամփի որոշումները ՆԱՏՕ-ի վերաբերյալ
Աշխարհ
Չեխիայի նախագահ Պետր Պավելը մտահոգված է ԱՄՆ վարչակազմի գործողություններով, որոնք անորոշություն են առաջացնում ՆԱՏՕ-ում, մասնավորապես՝ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Լեհաստան 5000 զինվոր ուղարկելու որոշմամբ։ Այս մասին հայտնել է CTK լրատվական գործակալությունը։
Չեխիայի ղեկավարի խոսքով՝ Լեհաստանում զորքեր տեղակայելու որոշումը կայացվել է Սպիտակ տան կողմից՝ առանց ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների, նույնիսկ Եվրոպայում դաշնակից ուժերի գերագույն հրամանատարի հետ համաձայնեցման։ Պավելը հիշեցրել է, որ նախկինում դաշնակիցները միշտ տեղեկացրել են ՆԱՏՕ-ին նման գործողությունների և զորքերի թվաքանակի ցանկացած փոփոխության մասին։
«Չեխիայի նախագահը վստահություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կկարողանան համաձայնության գալ համակարգված գործողությունների շուրջ ապագայում նմանատիպ իրավիճակներում», -ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»