Ուկրաինայի ԶՈւ շարքերում փոփոխություններ ունենք. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերի շարքերում երկրի հյուսիսում փոփոխություններ են տեղի ունեցել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ռիվնոյի, Ժիտոմիրի և Վոլինի մարզերի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որի մասին հրապարակվել է նրա Telegram ալիքում։
Մասնավորապես, պետության ղեկավարը պաշտոնյաների հետ քննարկել է հյուսիսային հատվածի պաշտպանությունը՝ առկա սպառնալիքների պայմաններում։ Զելենսկին խոստացել է օգնել ֆինանսավորել ամրաշինությունները, ավելացնել զենքի քանակը և ընդլայնել զորքերի կազմը՝ ստորաբաժանումների մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար։
«Մենք ուզում ենք, որ ռուսներն ու բելառուսները իմանան, որ այս ուղղությամբ իրենց հարձակողական գործողությունների ռիսկը բոլոր այն զորքերի կորուստն է, որոնք գալիս են», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»