Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել Ուկրաինային «Օրեշնիկ» հրթիռով. Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է, որ Ուկրաինայի հետախուզությունը արևմտյան գործընկերներից տեղեկություններ է ստացել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է հարված հասցնել «Օրեշնիկ» հրթիռի միջոցով։
Պետության ղեկավարը նշել է, որ Կիևը ստուգում է ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից ստացված տեղեկությունները։
«Մենք տեսնում ենք Ուկրաինայի տարածքում, մասնավորապես՝ Կիևում, տարբեր զենքերի կիրառմամբ համատեղ հարված հասցնելու նախապատրաստական նշաններ», - գրել է քաղաքական գործիչը։
Նա կոչ է արել ուկրաինացիներին արձագանքել օդային հարձակման սիրեններին և ապաստան գտնել։ Նախագահը արևմտյան գործընկերներին ընդգծել է, որ այդ զենքի օգտագործումը և ռազմական գործողությունների երկարաձգումը օրինակ են ծառայում «այլ պոտենցիալ ագրեսորների» համար։
«Մենք հնարավորինս լավ ենք պատրաստում մեր օդային պաշտպանությունը և արդարացիորեն կարձագանքենք ռուսական յուրաքանչյուր հարվածի։ Մենք թույլտվություն ենք տվել շքերթի համար, բայց Ռուսաստանը թույլտվություն չի տվել խելագարության», - ասել է Զելենսկին։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»