Բայց համերգը մնում է օրակարգում. Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Թանկյանի հերքմանը
Հասարակություն
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը արձագանքել է Սերժ Թանկյանի հերքմանը.
«Սիրելի հայրենակիցներ,
SOAD-ի համերգի հետ կապված. մենք երկուստեք ցանկություն ունենք Հայաստանում կազմակերպել SOAD-ի համերգը և այո, քննարկել ենք այս տարվա հուլիսին Երևանում համերգ կազմակերպելու տարբերակը, ինչի մասին էլ խոսել է վարչապետը։ Այդուհանդերձ որոշ կազմակերպչական և ժամանակային հարցեր հնարավոր չեն դարձնում հուլիսին համերգի կազմակերպումը։ Բայց համերգը մնում է օրակարգում և առաջիկայում խմբի հետ կհամաձայնեցնենք դրա անցկացման ժամկետները։
Հիշեցնենք, որ Սերժ Թանկյանն Ինստագրամում հերքել էր Փաշինյանին՝ գրելով. «SOAD-ը Երևանո՞ւմ: Կարծես, թե ինչ-որ շփոթմունք կա։ Մենք ծրագրել էինք այս տարվա հուլիսին ելույթ ունենալ, սակայն որոշեցինք հետաձգել այն կազմակերպչական և ժամանակային մարտահրավերների պատճառով։ Կհայտարարենք այդ մասին, երբ համերգը վերանշանակվի»։


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»