Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. այսօր նա դառնում է 58 տարեկան

Հասարակություն
Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով քսան տարվա ազատազրկման դատապարտված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան: Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում:
Free Armenian Prisoners թիմը որոշել է հիշեցնել՝ ինչ է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանի համար, մեջբերումներ անել հենց նրա խոսքերից, որոնք բացահայտում են նրա գործողությունների իմաստը:
Սկսած 2000 թվականից Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ Հայաստանում կատարել է 700 մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով շուրջ 700 ծրագիր` փոքր նախագծերի մինչև դիմագիծ փոխող մեգանախագծեր: Այս նյութում կպատմենք միայն մի քանիսի մասին.
«Հայաստան 2020». Ինչպե՞ս և ինչո՞ւ ստեղծվեց
Վարդանյանը կարող էր հանգիստ շարունակել իր հաջող կարիերան Հայաստանից դուրս, բայց նրա համար կարևոր էր, որ իր հայրենիքը ևս դասվի «հաջողակ երկրների» շարքում
Հենց դրա համար 2001 թ. մի խումբ ընկերների հետ Վարդանյանը նախաձեռնեց «Հայաստան 2020» նախագիծը՝ բացահայտելու համար հետագա 20 կամ ավելի տարիների համար Հայաստանի հեռանկարային զարգացման սցենարները: Մշակվեց Հայաստանի զարգացման 4 սցենար, նախանշեցին այն ոլորտները, որոնք երկրի բեկումնային զարգացման ապահովման համար մեծ պոտենցիալ ունեին:
Հետագայում Ռուբեն Վարդանյանի իրականացված մի շարք մեգանախագծերի գաղափարները սկիզբ էին առնում հենց «Հայաստան 2020» -ի ակունքներից.
«Խարիսխ» գցող նախագծեր. Տաթևի վերածնունդ, «ՏաԹևեր» ճոպանուղի
Նախագծերը Վարդանյանն անվանում էր «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ էին, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, առաջացնում են դրական փոփոխություններ ու նոր նախագծերի շղթայական ռեակցիա
Առաջին այդպիսի մեգանախգծերից էր «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը, որը ավելի համապարփակ՝ «Տաթևի վերածունդ» ծրագրի մաս էր:
«Երբ սկսում էինք ճոպանուղու կառուցումը, ինձ հետ հանդիպեցին այն ժամանակվա փոխմարզպետն ու համայքների ղեկավարներն և ասացին, որ գտել էին ինձ համար երեք միլիոն խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր․ յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է մեկ միլիոն դոլար, ևս մեկ միլիոն՝ վանքի վրա։ Ստեղծվում են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, միանգամից դա տալիս է շոշափելի արդյունք, ես էլ խնայում եմ երեք մլն դոլար: Այն ժամանակ ասացի՝ լավ միտք է, բայց ի՞նչ է լինելու հինգ տարի հետո: Ինչպես հիմա հնարավոր չէ հասնել վանք, այնպես էլ հետո հնարավոր չի լինի: Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին, բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից, 2019թ. )
«ՏաԹևեր» ճոպանուղին չորս անգամ անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ճոպանուղու կառուցումից հետո զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ: Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել են ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ:
Կրթությունը՝ որպես երկրի զարգացման գրավական. UWC Դիլիջան
«Մեզ համար ընդօրինակելի պիտի լինի գյուղական դպրոցում սովորող այն հայ պատանին, որը քիմիայի միջազգային մրցույթում բրոնզե մեդալ է ստանում, իսկ նրա ուսուցիչը պիտի գնահատանքի արժանանա»: (Հատված Վարդանյանի հարցազրույցից, 2021թ.)
Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ: Նրանք համոզված են, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, լավ կրթված, ստեղծագործ և ոչ ստանդարտ մտածող մարդը, ու կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն:
2014 թվականին Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում հիմնեց UWC Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև և Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա:
«Դիլիջանի դպրոցի ազդեցությունը երկարաժամկետ է: Զգացվելու է գուցե 20 տարի անց։ Այնտեղ սովորում են երեխաներ աշխարհի շուրջ 90 երկրից։ Ինձ ասում էին՝ այդպիսի դպրո՞ց։ Դու խելագա՞ր ես։ Ո ՞վ է Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից գալու Դիլիջան՝ սովորելու: Բայց արի ու տես՝ գալիս են՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ՝ Հայաստանում սովորելու, և դառնում են ապագա Հայաստանի դեսպանները» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019 ):
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված