Ռուբիոն կարծում է, որ ԱՄՆ-ն լավ հնարավորություն ունի համաձայնության հասնելու Իրանի հետ
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնը լավ հնարավորություն ունի համաձայնության հասնելու Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ և սկսելու բանակցություններ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ։
«Կարծում եմ՝ մենք բավականին լավ տարբերակ ունենք նրանց համար՝ կարողանալու բացել նեղուցը և սկսել շատ լուրջ, իմաստալից և ժամանակային սահմանափակումներով միջուկային բանակցություններ։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք դա անել», - լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ Ռուբիոն The New York Times-ին ասել էր, որ ԱՄՆ-ն սպասում է Հորմուզի նեղուցի բացմանը, որից հետո պատրաստ կլինի քննարկել միջուկային հարցը Իրանի հետ։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել