ISNA. Իրանը միջուկային հարցի վերաբերյալ որևէ խոստում չի տվել
Աշխարհ
Թեհրանը որևէ միջուկային պարտավորություն չի ստանձնել Միացյալ Նահանգների հետ հնարավոր նախնական համաձայնագրում. սա բանակցությունների առանձին թեմա կլինի, հաղորդում է ISNA-ն՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան դիվանագետի։
The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Իրան-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը, որը դեռևս վերջնականապես չի կնքվել, նախատեսում է Թեհրանի հրաժարումը իր բարձր հարստացված ուրանի պաշարներից։
«Միացյալ Նահանգների հետ նախնական համաձայնագրի նախագծում մյուս կողմին միջուկային հարցերի և բարձր հարստացված ուրանի վերաբերյալ որևէ պարտավորություն չի ստանձնվել», - ISNA-ն մեջբերել է անանուն իրանցի դիվանագետի խոսքերը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել