Էբոլայի կասկածելի դեպքերի թիվը գերազանցել է 900-ը
Աշխարհ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ Էբոլայի կասկածելի դեպքերի թիվը գերազանցել է 900-ը։
«Այս փուլում հայտնաբերվել է ավելի քան 900 կասկածելի դեպք, այդ թվում՝ 101 հաստատված», - ասել է նա սոցիալական ցանցերում գրառման մեջ։
Գլխավոր տնօրենը հատուկ նշել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հիվանդության տարածման դեմ պայքարի մարտահրավերները։ Նա ընդգծել է, որ ապստամբների և կառավարամետ ուժերի միջև կռիվները խոչընդոտում են իրավիճակի կարգավորմանը։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել