Մենք հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պшտերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Գագիկ Ծառուկյան
Ռուսաստան
Մենք հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը` սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ»։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել