Հայտարարվել են Հորմուզի նեղուցի բացման հնարավոր ամսաթվերը
Աշխարհ
Եթե Իրանը շրջանակային համաձայնագիր ստորագրի Միացյալ Նահանգների հետ, այն կպարտավորվի անհապաղ բացել Հորմուզի նեղուցը և վերականգնել նախապատերազմյան նավագնացության մակարդակը 30 օրվա ընթացքում, հաղորդում է The Washington Post-ը։
Հորմուզի նեղուցի բացման պայմանները կկարգավորվեն հուշագրով, որը նախատեսում է, որ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները անհապաղ կդադարեցնեն ռազմական գործողությունները բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իսկ Իրանը կպարտավորվի մշտապես հրաժարվել միջուկային զենքի մշակումից և ոչնչացնել հարստացված ուրանի բոլոր պաշարները։ Լրագրողների խոսքով՝ կողմերը կսկսեն քննարկել համաձայնագրի իրականացման մեխանիզմը հաջորդ երկու ամիսների ընթացքում։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել