Ռուսաստանը Աֆղանստանին նոր մարդասիրական օգնություն կտրամադրի
Ռուսաստան
Ռուսաստանը պատրաստ կլինի մարդասիրական օգնություն տրամադրել Աֆղանստանին 2026 թվականի երկրորդ կեսին։ «Իզվեստիային» այս մասին ասել է երկրի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը։
Նա պարզաբանել է, որ Մոսկվան արդեն իսկ քայլեր է պլանավորել այս ուղղությամբ։ Մարդասիրական օգնությունը կտրամադրվի Քաբուլի կողմից կոնկրետ հարցումներ ներկայացնելուց հետո։
Հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Աֆղանստանի սննդի պակասը կլուծվի բերքահավաքի միջոցով։ Սակայն ապագայում սննդի պակասը չի կարելի բացառել։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել