Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հարձակման է ենթարկվել Էբոլայով հիվանդներին բուժող հիվանդանոցը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մի խումբ երիտասարդներ հարձակվել են Էբոլայով հիվանդներին բուժող հիվանդանոցի վրա և պահանջել են նրանց հարազատների դիակները, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով հիվանդանոցի գլխավոր բժիշկին։
Դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Մոնգբվալու քաղաքում։
«Զայրացած երիտասարդ տղամարդիկ ներխուժել են Էբոլայով հիվանդներին բուժող հիվանդանոց։ Բժշկական անձնակազմը ստիպված է եղել շտապ տարհանել հիվանդներին», - հաղորդում է գործակալությունը։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ռիչարդ Լոկուդուի խոսքով՝ հարձակման ժամանակ կրակոցներ են արձակվել։ Դեռևս հայտնի չէ՝ միջադեպի հետևանքով վիրավորներ կան, թե ոչ։ Լոկուդուի խոսքով՝ հարձակվողները պահանջել են երկու հարազատների դիակները։


















































Ամենադիտված
Հայաստանը և Ադրբեջանը տարածքների փոխանակում պետք է իրականացնեն. Փաշինյան