Իրանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը հնարավոր է «գործողություն գործողության դիմաց» սկզբունքով
Աշխարհ
Միացյալ Նահանգների հետ բանակցությունները և համաձայնությունների հասնելը հնարավոր է միայն «գործողություն գործողության դիմաց» սկզբունքի հիման վրա», - հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Էբրահիմ Ռեզաին։
«Ռազմական գործողությունների ընթացքում մենք մարտավարականորեն առաջնորդվում էինք «ակն ընդ ական» սկզբունքով։ Այժմ, դիվանագիտական պատերազմում, բանաձևը կարող է լինել միայն «գործողություն գործողության դիմաց»», - նրա խոսքերն է մեջբերել իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։ «Իրանը չի ենթարկվի ուժի և սպառնալիքների տրամաբանությանը», - ընդգծել է Ռեզաին։
Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգները և Իսրայելը պատերազմ սկսեցին Իրանի դեմ։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել